Կա մահվան երկու դեպք, աճել է հաստատված դեպքերի թիվը

Առողջապահության նախարարությունը թարմացում է ներկայացրել։ Այսօր կա հաստատված 48 դեպք՝ ընդհանուր դեպքերի թիվը 1339։ Ապաքինվել է 35 մարդ՝ թիվը հասցնելով 580-ի։ Ցավոք, երկու մահ է գրանցվել՝ 62-ամյա և 90-ամյա հիվանդների մոտ, որոնք բացի կորոնավիրուսյան ախտից, ուղեկցող քրոնիկ հիվանդություններ ունեին։

Սա ևս մեկ անգամ վկայում է գիտակցական վերաբերմունքի անհրաժեշտության մասին։ Յուրաքանչյուրը պետք է քաջ գիտակցի՝ ինքնամեկուսանալով ու սանիտարական կանոնները պահպանելով կարող է կյանքեր փրկել։

Սա հատկապես վերաբերում է տարեցների ու քրոնիկական հիվանդություններ ունեցողների հետ շփվողներին, չէ որ այդ մարդկանց իմունային համակարգը թույլ է ու զգայում յուրաքանչյուր վիրուսի նկատմամբ։ Պետք է պաշտպանել այդ ռիսկային խմբին կորոնավիրուսյան ախտից, անել ամենը, որ նրանք մեկուսացված լինեն ու չվարակվեն՝ վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը։

Դրա համար լավագույն նախապայմանն ինքնամեկուսացումն է ու շփման շրջանակի նեղացումն է․ որքան քիչ կոնտակտ, այդքան քիչ հավանականություն, որ կվարակվի։

Понравилась статья? Поделиться с друзьями: