Կա մահվան դեպք, հաստատված դեպքերի թիվն աճել է․ թարմացում

ապահության նախարարությունը հայտնում է՝ կա կորոնավիրուսային ախտով տառապողների հաստատված 48 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը 1159 է։ Այսօրվա տվյալով առողջացել է 61 մարդ՝ ընդհանուր թիվը հասցնելով 358-ի։


Կա նաև բոթ․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 73-ամյա հիվանդ է մահացել։ Նա, կորոնավիրուսյան ախտից բացի, տառապում էր երկկողմանի թոքաբորբով՝ ունենալով նաև քրոնիկ հիվանդություններ՝սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։


Բուժման գործընթացում քրոնիկ հիվանդությունները սրացել են՝ առաջացնելով սրտի ռիթմի խանգարման պերսիստենտ ձև, գլխուղեղի կաթված։

Մահվան այս դեպքը հերթական անգամ փաստում է տարեցների ու քրոնիկ հիվանդությունների տեր մարդկանց առողջությունն ու կյանքը կախված է մեզնից յուրաքանչյուրից։ Նրանք ռիսկային խմբում են ու չի կարելի վտանգել նրանց առողջությունը՝ չգիտակցելով հետևանքների մասին։ Նրանց իմունային համակարգը թույլ է, ու ավելի հեշտ ու արագ է վերցնում այդքան վտանգավոր վարակը Այս պայմաններում կարևորագույնն ինքնամեկուսանալն է ու իրավիճակի կարգավորվելուն սպասելն է։

Понравилась статья? Поделиться с друзьями: