Կարևոր օր՝ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի համար․ հայուհու հուզիչ գրառումը

Գեղեցկուհի հայուհի Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի ընտանիքը վեց տարեկան է։ Թեպետ վերջերս շշուկներ կան, որ զույգի հարաբերությունները բարդ են, Քիմն անչափ հուզիչ գրառմամբ շնորհավորել է ամուսնուն։


«Վեց տարին հետևում է։ Միասին հավերժ ու մինչև վերջ»,- գրել է հայուհին՝ զետեղելով արխիվային լուսանկարներ։ Սթորիներում Քիմը զետեղել է իրենց՝ 2014-ին Ֆլորենցիայում կայացած հարսանիքից լուսանկարներ։


Գեղեցիկ զույգին շնորհավորել է նաև Քիմի մայրը՝ Քրիս Ջենները՝ նշելով՝ շատ է սիրում զույգին և տեղադրելով նրանց համատեղ լուսանկարները։


Հայտնի չէ՝ այս տարի ինչպես էին այս կարևոր օրը նշելու Քիմն ու Քանյեն, բայց համավարակային իրավիճակը խանգարեց ամենին։ Անցած տարի, օրինակ, Քանյեն Քիմին տարել էր Լաս Վեգաս՝ Սելին Դիոնի համերգին, ինչն իրապես հիացրել է հայուհուն։


Հիշեցնենք՝ հրաշք զույգը համատեղ չորս բալիկ ունի՝ վեցամյա Նորթը, չորսամյա Սեյնթը, երկամյա Չիկագոն և մեկամյա Փսալմը։

Понравилась статья? Поделиться с друзьями: