Կարևոր լուր՝ ծնողների և աշակերտների համար

Այսօրվանից ուժի մեջ է մտել կարևոր օրենք՝ ծնողների ու աշակերտների համար։ Այսուհետ հնարավորություն կլինի միջին ու նախնական մասնագիտական կրթահաստատություններում վճարովի սովորել։

Հիմա առկա օրենքով այնտեղ կարելի է միայն անվճար սովորել՝ պետպատվերով։ Դա մտահոգիչ է, քանզի շատ երեխաներ չեն կարողացել ընդունվել, քանզի տեղ չի եղել նրանց համար։ Այս նոր օրենքով իրապես հրաշալի հնարավորություն է տրվում՝ ուսումն այլկերպ շարունակելու համար։

Նախագիծը նաև երկրորդ կետ ունի, որով արվեստի ուսումնարաններն ավարտելուց հետո բուհում ուսումն սկսվում է երկրորդ կուրսից։ Այս նախագիծը միտված է հասկացնելու, որ գլխավոր նպատակն այն է, որ բոլորը չպետք է բարձրագույն ավարտեն, իսկ տաղանդները, որոնք ուզում են արվեստի գծով շարունակեն, իրենց հմտությունները նախ շտկեն ուսումնարաններում, ապա բուհ ընդունվեն։

Ուղերձն է՝ պրոֆեսիոնալ արհեստավորն ավելի հիասքանչ կյանք կարող է ունենալ, ի հեճուկս պրոֆեսիոնալ բուհավարտ մասնագետի։

Понравилась статья? Поделиться с друзьями: