Կարևոր․ ինչպե՞ս կարելի է մասնակցել ապրիլքսանչորսյան մոմավառությանը

Հայերի համար կարևորագույն օրերից մեկն այս տարի կորոնավիրուսյան ախտի պատճառով չի անցնի սովորականի պես։ Կորոնավիրուսյան համավարակի պատճառով և հնարավոր ռիսկերից ելնելով այս տարի ապրիլքսանչորսյան ավանդական ջահերով երթը չի կայանա, հայտնել է ՀՅԴ երիտմիությունը՝ կոչ անելով այլ ձևաչափով հարգանքի տուրք մատուցել։

Այսպես, երիտմությունը կոչ է արել ապրիլի 23 ին և 24 ին՝ ժամը 21։00 ից բնակարանների պատուհաններին դնել մոմեր՝ հարգանքի տուրք մատուցելով մահացածների հիշատակին։ Նշվում է՝ լինելու են նաև այլ միջոցառումներ, որոնց մասին ավելի ուշ կհայտարարեն։

Իրապես ցավալի է՝ մեր ազգի համար այս կարևորագույն օրը հնարավոր չի լինի ավանդապես հարգանքի տուրք մատուցել անմեղ մահացածների հիշատակին, քանզի լինելու են միայն պաշտոնական միջոցառումներ, ոչ ավանդական հանրային երթը դեպի Ծիծեռնակաբերդ։

Կորոնավիրուսյան ախտի արհավիրքը շատ բաներ է փոխել աշխարհում սփռված տարբեր ազգերի կյանքում, նաև կփոխի այս տարվա ապրիլքսանչորսյան ձևաչափը մեզ համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: