«Կարող է տարօրինակ թվալ, բայց․․․»․ Արսեն Ջուլֆալակյան

Տաղանդաշատ ըմբիշ և այժմ նաև ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը կարևոր անդրադարձ է կատարել։ «Կարող է տարօրինակ թվալ, բայց մինչև հիմա հարցնում են (հիմնականում արտերկրից…), թե ինչքանով են վստահելի հիմնադրամները, որոնց գումար ենք փոխանցում։

Հարգելի՜ հայրենակիցներ, Հայաստան Համահայկական հիմնադրամը և «Զի նծառայողների ապահովագրության» հիմնադրամն այն երկու հիմնական ֆոնդերն են, որոնց հետ ինքս անձամբ աշխատում եմ և խորհուրդ եմ տալիս ընկերներիս, ծանոթներիս։

Բացի դրանցից, այն նախաձեռնությունները, որոնք կիսում եմ սոցիալական էջերովս,վստահելի են և ստուգված։ Իհարկե, կարող եք լրացուցիչ հարցնել, չեմ զլանա և կպատասխանեմ։

️Այս մեկը, որին հիմա կխնդրեմ աջակցենք, շատ կարևոր, հերթական նախաձեռնությունն է և բացարձակ վստահելի։ Ուստի պետք է ակտիվորեն աջակցել (առնվազն տարածելով և հավանելով)։ Գիտեմ, շատերն արդեն փոխանցել են տարբեր նախաձեռնությունների, բայց նույնիսկ 5000 դրամը կարող է շատ օգտակար լինել։ Այնպես որ, եկեք միանանք և իրականացնենք այս ծրագիրը ևս։ Բոլորիս անվտանգության և հաղթանակի համար է արվում»։

Понравилась статья? Поделиться с друзьями: