Կառավարության որոշմամբ ապրիլին կգործարկվի մի ծրագիր, որը հասցեագրված է երեխաներին: Ըստ այդմ կտրամադրվի դրամական աջակցություն այն ընտանիքներին, ովքեր չեն ներառված նպաստառուների շարքերում, կամ այլ սոցիալական աջակցության տարատեսակ ծրագրերում:
Ծրագրի աջակցությունը հասցեագրված է երեխաներին, ուստիև ծրագրի շահառուները երեխաներն են: Այն անչափահասները, որոնց ծնողները մարտի 12-ի դրությամբ գործազուրկ են եղել. այստեղ էական չէ, թե նրանց ծնողները առհասարակ մինչ այդ աշխատել են, թե ոչ: Կարևորը այն է, որ նրանք մարտի 12-ի դրությամբ գործազուրկ են:
Այս ծրագիրը գործարկվում է միանվագության սկզբունքներով: Գումարը տրամադրվելու է ըստ երեխաների թվի. յուրաքանչյուրին 26.500 դրամ:
Այս նախագիծը սկսելու է գործարկվել արդեն առաջիկա տասնօրյակից սկսած՝ ապրիլի 1օ-ից սկսած:
Նախագծի կարգավորումներով զբաղվում է համապատասխան հարցերով զբաղվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Նա է հստակեցնելու շահառուների ցուցակն ու տրամադրելու աջակցությունը:
Կառավարության որոշմամբ միանվագ ֆինանսական աջակցություն կտրամադրվի մինչև 18 տարեկան այն երեխաներին, որոնց ծնողները գրանցված աշխատող չեն և ընտանեկան նպաստ չեն ստանում:Յուրաքանչյուր երեխայի համար սահմանված է 26,500 դրամ:
Опубликовано Ազատություն ռադիոկայան Четверг, 2 апреля 2020 г.