Կապշեք` տեսնելով Ջենիֆեր Լոպեսի ընտանեկան նոր լուսանկարները

Անցած տարվա վերջին գեղեցկուհի, երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն սկսել է համագործակցել բրենդի հետ, իսկ երեկ հիսունմեկամյա գեղեցկուհին ցուցադրել է հետևորդներին գովազդային նոր արշավի կադրերը։

Գովազդային արշավն ընտանեկան է, ուստի Ջեյ Լոյի հետ միասին որպես մոդել իրենց փորձել են նաև նրա յոթանասունչորսամյա մայրը՝ Գվատելուպեն, և տասներկուամյա զույգերը՝ Էմման և Մաքսը։ Ջեյ Լոն նաև հայտնել է իր տեսլականը՝ ժամանակակից ընտանիքի հասկացության շուրջ։

«Ինչ է ժամանակակից ընտանիքը։ Չկա հստակ եզրույթ։ Այն պետք է ընդունել ոչ թե իդեալական դարձնել»,- նշել է երգչուհին։ Լուսանկարներում և տեսահոլովակում ընտանեկան երջանիկ հանգիստն է փոխանցվում՝ պիկնիկի տեսքով։ Նրանք նստած են սեղանի շուրջ, լուսանկարվում են, զվարճանում և ճոճվում ճոճանակի վրա։

«Շնորհակալ եմ այս հիանալի պատմության համար։ Շնորհակալ եմ մայրիկիս, Մաքսին և Էմմային, որ նրանք կան»,- նշել է Ջեյ Լոն՝ կադրերի մակագրությունում։ «Ես ունեի երազանք և ստացել եմ այն ամենը, ինչ ուզում էի»,- շարունակել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: