Կապշեք՝ տեսնելով Ջոնի Դեփի նոր ընտրյալին

Հիսունյոթամյա սրտակեր Ջոնի Դեփի անձնական կյանքում, կարծես, հանդարտ շրջան է։ Մեկ ամսից դերասանը կսկսի նկարահանվել «Ֆանտաստիկ արարածներ» ֆիլմի շարունակությունում, որի նկարահանումները կծավալվեն Լոնդոնում։

Հենց բրիտանական մայրաքաղաքում էլ նրան մեկ այլ հետաքրքրություն է սպասում։ Ջոնին սկսել է հանդիպել երեսուներեքամյա դերասանուհի և մոդել Սոֆի Գերմանի հետ, որը հայտնի է «Չելսիի ոսկե երիտասարդությունը» հեռուստաշոուից։

Դեփին և Գերմանին միասին են տեսել լոնդոնյան հյուրանոցներից մեկում։ Զույգը ծանոթացել է տարեսկզբին՝ անչափ ռոմանտիկ կերպով։ Սոֆին իր հեռախոսահամարն է թողել փոքրիկ թղթիկի վրա՝ այն մտցնելով Ջոնիի կիթառի մեջ։ Հենց այդպես էլ սկսվել է նրանց շփումը։ Երկուսին էլ դուր էր գալիս երկար ժամանակ շփվել հեռախոսով, քանզի տարածությունն ու զբաղվածությունն իրենն ասում էր։

Բայց հիմա, կարծես, հարցը կարգավորվել է։ Ջոնին աշխատանքից ելնելով կկարողանա սիրելիի կողքին լինել՝ վայելելով համատեղ հրաշալի ժամանցը։

Понравилась статья? Поделиться с друзьями: