Գեղեցկուհի հայուհի դիմահարդար Գոհար Ավետիսյանը նոր «ադամանդե» կերպարով է ներկայացել։ Հղիության վերջին ամիսներին գտնվող Գոհարը շշմեցուցիչ գեղեցկությամբ կերպար է ներկայացրել՝ բառիս բուն իմաստով շողշողուն ադամանդապատ։
Նա գեղեցիկ մանուշակագույն երանգներով դիմահարդարում է ընտրել՝ աչքերին և մազերին կպցնելով փայլեր։
Շուրթերը թաց բեժ գույնի շրթներկով է հարդարել՝ ընդգծելով դրանց ծավալը։ Մազերը Գոհարը բնական գանգրացրել է՝ բարձր պոչ կապելով։
Նշում է՝ կերպարն ստեղծելու համար յոթ ժամ է ծախսել, ինչը բավականին հոգնեցուցիչ է եղել իր վիճակի համար։
Ոճային դիմա և մազահարդարումը գեղեցկուհի հայուհին համադրել է փայլեպատ զգեստի հետ՝ սպիտակա-արծաթագույն միջին հաստության կտորից, որը կարծես ջրահարսի կերպար է հաղորդել Գոհարին։
Իրապես անչափ գրավիճ ու գեղեցիկ լուք է ստացվել, որը հիացրել է հետևորդներին։
Իսկ ովքեր հնարավորինս հաջող են կրկնել կերպարը, Գոհարի կողմից բյութի-բոքսերի են արժանացել։