Կապշեք՝ իմանալով, թե ում հետ է ամուսնանում Աննա Սեդոկովան

Երեսունյոթամյա հայտնի երգչուհի Աննա Սեդոկովան ամուսնանում է քսանութամյա բասկետբոլիստ Յանիս Թիմմի հետ։ Այս մասին հայտնել է երգչուհին հուզառատ գրառմամբ՝ նշելով՝ երեկ ամուսնության առաջարկություն է ստացել և դրական պատասխան տվել։

Այդ կարևոր քայլը Յանիսն արել է ԱՄՆ-ում, որտեղ զույգն արդեն երկու շաբաթ է, ինչ հանգստանում է։ Բասկետբոլիստը սիրելիին զբոսանքի է հրավիրել զբոսանավի վրա և ռոմանտիկ միջավայրում իրեն ալ վարդեր ու մատանի նվիրել։

Ի դեպ, զույգն ԱՄՆ-ում է հիմա ոչ միայն ջերմ արևն ու օվկիանոսի գեղեցկությունը վայելելու, այլև որպեսզի Աննան տեսնի դստերը՝ փոքրիկ Մոնիկային։ Աղջնակը ծնվել է Աննայի երկրորդ ամուսնությունից՝ գործարար Մաքսիմ Չերնյավսկիի հետ։ Հիմա Մոնիկան ապրում է Քալիֆորնիայում։

Օրերս Մոնիկան տոնել է իննամյակը և Աննան՝ արդեն իր փեսացուի՝ Յանիսի հետ ու հարսնացուի կարգավիճակում կազմակերպել է բալիկի անմոռանալի հրաշք երեկույթը։

Понравилась статья? Поделиться с друзьями: