Կապշեք՝ իմանալով, թե ով է մարմնավորելու արքայադուստր Դիանային

Չիլիացի կինոռեժիսոր Պաբլո Լարրաինը, որը չորս տարի առաջ նկարահանե է Ժաքլին Քեննեդիի մասին «Ջեքի» ֆիլմը, հիմա աշխատում է նոր ֆիլմի՝ «Սփենսերի» նկարահանման վրա, որը պատմելու է բոլոր ժամանակների ամենահայտնի կանանցից մեկի՝ արքայադուստր Դիաննայի մասին։

Նա արդեն ընտրել է այդ դերի համար դերասանուհուն։ Լեդի Դիին կմարմնավորի երեսունամյա Քրիսթեն Սթյուարդը։

Ռեժիսորի մտահղացմամբ՝ ֆիլմը կպատմի լուսահոգի արքայադստեր կյանքի մի քանի օրվա մասին։ Պաբլո Լարրաինն ուշադրությունը սևեռելու է 1990-ականների սկզբի վրա, երբ արքայադստեր և արքայազն Չարլզի ամուսնությունը քանդվել էր, իսկ Դիանան հրաժարվել է թագավորի կնոջ ապագա դերից։

«Մենք սովոր ենք, որ հեքիաթներում արքայազնը գտնում է արքայադստերը, և նա թագուհի է դառնում։ Իսկ երբ նա որոշում է թագուհի չդառնալ, սցենարը գլխիվայր է շրջվում»,- նշել է Լարրաինը։

Նա խոստովանում է՝ Քրիսթան Սթյուարդին ընտրել է արքայադստեր կերպարի համար, քանզի դերասանուհին իր հերոսուհու կերպարին գաղտնիություն կհաղորդի։

Понравилась статья? Поделиться с друзьями: