Կապշեք՝ իմանալով՝ ում հետ է ամուսնանում Բեքհեմների որդին

Դևիդ և Վիկտորյա Բեքհեմների ավագ որդին՝ քսանմեկամյա Բրուքլինը նշանադրվել է քսանհինգամյա դերասանուհի Նիկոլա Փելցի հետ, որը գործարար և միլիարդեր Նելսոն Փելցի դուստրն է։

Փեսացուն հրապարակել է ընտրյալի հետ լուսանկարը՝ հաստատելով լուրը։

Զույգը լուսանկարներ է զետեղել՝ հուզառատ մակագրություններով ուղեկցելով դրանք։

«Երկու շաբաթ առաջ ես խնդրեցի իր երկրորդ կեսին ամուսնանալ ինձ հետ և նա ասաց «այո»։ Ես աշխարհի ամենաերջանիկ տղամարդն եմ։ Խոստանում եմ լինել լավագույն ամուսին և մի օր մեր բալիկի լավագույն հայրիկ։ Սիրում եմ քեզ, փոքրիկս»,- գրել է Բրուքլինը։

Նիկոլան ոչ պակաս հուզիչ է մակագրել լուսանկարը․ «Դու ինձ աշխարհի ամենաերջանիկ աղջիկն ես դարձնում։ Ես այնքան ուրախ եմ՝ ողջ կյանքս քո հետ կանցկացնեմ։ Քո սերն անգնահատելի պարգև է։ Սիրում եմ քեզ շատ — շատ — շատ ուժգին, փոքրիկս։ Շնորհակալ եմ Հարփերին՝ այս լուսանկարի համար»։

Понравилась статья? Поделиться с друзьями: