Կանայք, ովքեր չվախեցան լինել առաջինը. հինգ «ռահվիրա» հայուհիները

Հնուց ի վեր հայունիներն իրենց գործունեությամբ և ունեցած դերով մեծ ազդեցություն են ունեցել պետականության, երկրի մշակութային զարգացման կարևոր գործերում: Ներկայացնում ենք այն հինգ «ռահվիրա» հայուհիներին, ովքեր չվախեցան լինել առաջինը:

Սուրբ Կույս Սանդուխտ — Հայ առաքելական եկեղեցու առաջին սուրբ

Երբ Թադեոս առաքյալը Եդեսիայից եկավ Հայաստան քրիստոնեություն քարոզելու, հանգրվանեց Շավարշավան արքայանիստում, և արքայադուստր Սանդուխտն առաջինն էր, որ ընդունեց քրիստոնեությունը: Հոր և այլոց պահանջներից նա այդպես էլ չանսաց՝ ընտրելով սուրը և դառնալով քրիստոնեության առաջին նահատակը:

Դիանա Աբգար — աշխարհում առաջին կին դեսպանը

Ամերիկյան մամուլը փաստում է, որ հենց Դիանա Աբգարի շնորհիվ է Հայաստանը դարձել այն առաջին երկրներից մեկը, որը կանանց իրավունք է տվել մասնակցել ընտրություններին և քվեարկել: Դիանա Աբգարն իր ողջ կյանքը նվիրել է հայրենիքից հեռու ապրող հայերին օգնելու համար: Հրատարակելով հայկական խնդրին վերաբերող բազմաթիվ գրքեր՝ նա աշխարհինտեղեկացնում էր հայոց խնդիրների մասին:

Սրբուհի Տյուսաբ- առաջին հայ կին գրողը

Նա այն առաջին համարձակն էր, որ կոտրեց այն կարծրատիպը, թե գրելը տղամարդու գործ է: Մեծ է նրա դերը հայ կանանց մտածողության զարգացման և հասարակության մեջ կանանց դերի գնահատման գործում:

Ֆլորա Զաբել (Մանգասարյան) — հայկական ծագմամբ Բրոդվեյի առաջին դերասանուհին

1902 թ. Ֆլորան իր դերասանական խաղով ցնցեց ոչ միայն Բրոդվեյը, այլև ողջ աշխարհը: Նրա հռչակն առիթ դարձավ, որ համաշխարհային մամուլն անդրադարձ կատարի նրա կյանքին և առհասարակ հայ ժողովրդի ճակատագրին:

Աննա Տեր-Վարդանյան — ԱՄՆ նավատորմի բարձրագույն կարգի առաջին կին սպա

Աննան այն առաջին բացառիկ կանանցից էր, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին դարձավ Միացյալ Նահանգների նավատորմի առաջին կին սպան: Ծառայության ընթացքում Աննան բազմաթիվ պարգևների և շքանանների է արժանացել:

Понравилась статья? Поделиться с друзьями: