Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և կինը գտնվում են կարանտինի մեջ

Կանադայում վիրուսակիրների թիվը հատել է հարյուրի սահմանը: Վիրուսի տարածումը չի խնայում ոչինչ, իսկ տարածվածությունը նվազեցնելու նպատակով իրականացվում են բոլոր հարկավոր միջացառումները, քանզի վիրուսը տարածվում է առանց հաշվի առնելու որևէ հանգամանք:

Մի շարք հայտնի դերասաններ, ֆուտբոլիստներ և այլ հանրային դեմքեր հայտնվել են կարանտինային գոտում: Խաթարվել է երկրների բնականոն զարգացումներն ու խաղաղ ընթացքը: Որքան էլ հնչեն հանգստության և հավասարակշռության կոչեր, միևնույն է բնակչության մեջ անհանգստության մեծ չափաբաժին կա:

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ կարանտինային գոտում է հայտնվել նաև Կանադայի վարչապետն իր տիկնոջ հետ: Նրանք վիրուսակիրներ լինելու մեջ են կասկածվում, ուստի ներկայումս գտնվում են մեկուսացման մեջ: Նրանք հանձնել են համապատասխան ստուգիչ թեստ, իսկ արդյունքների մասին դեռ վաղ է խոսելը: Սպասում են պատասխանի, իսկ մինչ այդ հանրային առողջության պահպանման նպատակով միառժամանակ կգտնվեն մեկուսացման մեջ:


Այս մասին պաշտոնական տեղեկատվություն է հայտնել BBC լրատվամիջոցը:

Понравилась статья? Поделиться с друзьями: