Ծովինար Մարտիրոսյանը շքեղ նվեր-անակնկալ է ստացել ամուսնուց՝ Նարեկ Հայկազյանից

Հրաշալի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը շքեղ նվեր է ստացել ամուսնուց՝ Նարեկ Հայկազյանից։ Նարեկը սիրելի կնոջն ավտոմեքենա է նվիրել։ Անակնկալը կազմակերպել էին թատրոնի աշխատակիցներով, սակայն Ծովինարին ոչինչ չէին ասել։

Դերասանուհի Անի Ներսիսյանը ձայնագրել է հուզիչ անակնկալի պահը և զետեղել իր սթորիներում։ Երևում է՝ որքան չքնաղ է ստացվել ամենը։

Ծովինարը դուրս է գալիս թատրոնի հետնամուտքից, որտեղ մեքենաներն են կայանում դերասանները և աչքերին չի հավատում։

Սպիտակ և կարմիր սրտաձև փուչիկներով պատված սպիտակ Նիսան մակնիշի հրաշք ավտոմեքենան է իրեն սպասում։

Թատրոնի դերասանները նույնպես դուրս են եկել՝ շնորհավորելու կոլեգային։

Բոլորը ծափողջույններով դիմավորեցին Ծովինարին, շամպայն ցողեցին նրա վրա, իսկ ամուսինը՝ Նարեկը, սիրելիին հանձնեց ավտոմեքենայի բանալիները։

Ծովինարը հուզված մոտեցավ իր նոր ավտոմեքենային՝ մինչ այդ համբուրելով ամուսնուն։

Ավելի ուշ գեղեցկուհին հրապարակել է՝ ինչպես է վարում իր ավտոմեքենան՝ երևանյան փողոցներում։

Понравилась статья? Поделиться с друзьями: