Ծնվել է Տաթևիկ Ռևազյանի երեխան․ մանրամասներ

Քաղավիացիայի պետ գեղեցկուհի Տաթևիկ Ռևազյանը մայր է դարձել։ Նա սիրելիին՝ Պարույր Աբրահամյանին, դուստր է պարգևել։

Առաջնեկը լուսանկարներով գեղեցկուհի պաշտոնյան կիսվել է ֆեյսբուքյան իր էջում՝ մակագրելով՝ երբեք այդքան օրհնված չեն եղել կյանքում։

Դանիական Վիդովրե հիվանդանոցից զույգն անչափ հուզիչ լուսանկարներ է հրապարակել։ Չորս լուսանկարներն էլ տարբեր են, բայց բոլորն էլ անչափ գեղեցիկ ու պայծառ։

Դեռ հայտնի չէ՝ ինչպես են Պարույրն ու Տաթևիկն անվանակոչել բալիկին, բայց սեռը պարզ է վարդագույն հանդերձանքից՝ անչափ գեղեցիկ երանգի։

Լուսանկարներից մեկում Տաթևիկն ու Պարույրը դիմակներով են, իսկ նկարագրությունում, հեշթեգի տեսքով, Ռևազյանը գրել է #կորոնաբեյբի։

Ակնհայտ է՝ կորոնավիրուսյան արհավիրքի տարածման պատճառով ծնողները նորածնի հետ դիմակով են շփվում՝ վտանգները կանխելու համար։

Տաթևիկը բազում շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ է ստացել հետևորդներից, ու, վստահաբար, երջանիկ է մայրանալով ու նման փոքրիկ հրաշք բալիկ ունենալով։ Միանում ենք բարեմաղթանքներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: