Ծնվել է հայտնի մոդելի երեխան

Քսանհինգամյա մոդել Ջիջի Հադիդը և իր ընտրյալը՝ քսանյոթամյա ռեփեր Զեյն Մալիկը ծնողներ են դարձել։ Զույգը դուստր է ունեցել, ինչի մասին նորաթուխ ծնողները հայտնել են իրենց էջերում՝ զետեղելով փոքրիկ հրաշքի ձեռքի լուսանկարները։

«Մեր աղջնակը լույս աշխարհ է եկել այս հանգստյան օրերին և հացրել է փոխել մեր աշխարհը»,- նշել է Ջիջին։

Զեյնն ավելի հուզառատ գրառում է կատարել․ «Մեր բալիկը մեզ հետ է՝ գեղեցիկ և առողջ։ Բառերով փորձել փոխանցել այն, ինչ ես զգում եմ հիմա, հնարավոր չէ։ Սերը, որ ես տածում եմ այդ փոքրիկ արարածիկի հանդեպ, իմ հասկացողությունից վեր է։

Շնորհակալ եմ, որ գիտեմ նրան, իմն եմ անվանում և շնորհակալ եմ կյանքի համար, որ միասին ենք անցկացնելու»,- նշել է նա։

Մոդելի հղիության մասին հայտնի է դարձել ապրիլ վերջին, իսկ զույգը միասին է 2015 թվականից։

Понравилась статья? Поделиться с друзьями: