Ծնվել է Գոռ Հակոբյանի և Հրանուշ Մնոյանի երրորդ երեխան

Օրը բարի լուրով է սկսվում։ Մեր հրաշալի աշխարհը համալրվել է ևս մեկ հրաշքով։ Լույս աշխարհ է եկել Գոռ Հակոբյանի և Հրանուշ Մնոյանի երրորդ բալիկը։ Զույգը կրկին որդի է ունեցել, որի անունը դեռևս չեն որոշել։

Երջանիկ հայրիկը գրել է․ «Տղես ծնվեց»՝ ուրախացնելով իր հետևորդներին։ Նա բազում շնորհավորանքներ է ստացել իր ընկերներից և երկրպագուներից՝ հրաշալի առիթով։ Ժամեր անց նա ևս մեկ լուսանկար է զետեղել, որի վրա ռուսերենով գրված է․ «Ես որդի եմ ունեցել»։ Այդ կադրի մակագրությունում Գոռը գրել է․ «Շնորհակալ եմ, մերսի, ապրեք, տարոսը ձեզ»։

Հրանուշը դեռևս լուսանկար չի զետեղել և գրառում չի կատարել։ Հրաշք մայրիկը միայն իր սթորիներում է տեղադրել մտերիմների շնորհավորանքները՝ բալիկի ծնվելու կապակցությամբ։

Հիշեցնենք՝ հրաշք ծնողները ևս երկո բալիկ ունեն։ Նրանց առաջնեկը՝ Վարդանը, ութ տարեկան է, իսկ երկրորդ որդին՝ Ֆելիքսը՝ հինգ տարեկան։

Понравилась статья? Поделиться с друзьями: