Ծնվել է Արևիկ Ալավերդյանի երեխան․ մանրամասներ

Գեղեցկուհի երգչուհի Արևիկ Ալավերդյանը կրկին մայրիկ է դարձել․ ծնվել է նրա երկրորդ բալիկը։ Հայուհին ամուսնուն՝ Հայկ Շահբազյանին դուստր է նվիրել։ Ուրախալի լուրը հայտնել է Արևիկի քույրը՝ երգչուհի Անուշիկ Ալավերդյանը՝ հրապարակելով քրոջ որդու՝ Դավթի լուսանկարը և հայտնելով՝ որ Դավթի քույրիկն է ծնվել։
Նշենք՝ Արևիկն ապրում է Փարիզում։ Նա հաճախ է լուսանկարվում փարիզյան գեղեցիկ վայրերում՝ ոճային տարբեր կերպարներ ընտրելով։

Երեկ Արևիկն ամուսնուն համբուրելիս արված կադրով լուսանկար է հրապարակել՝ անչափ ռոմանտիկ մակագրությամբ․ «Եթե ցանկանում ես փոխել աշխարհը, գնա տուն և սիրիր քո ընտանիքին»։

Լուսանկարում Արևիկը լրիվ սպորտային կերպարի մեջ էր։ Նա ընտրել էր բորդո-խամրած վարդի երանգի սպորտային ծավալուն համազգեստ, սպորտային մարզակոշիկներ և մազերը հավաքելով ամբողջացրել կերպարը։

Ամուսինը՝ Հայկը, նույնպես սպորտային էր հագնված՝ մուգ կապույտ մարզահագուստով, իսկ որդին ոճային ջինսեր ու սպորտային հուդի էր կրում՝ համադրված կեպիի հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: