«Ծնունդդ Շնորհավոր ՄԱՄ․․․» Քրիստնե Եղոյանը հուզառատ տեսանյութ է հրապարակել

Քրիստինե Եղոյանը մեր այն հանրաճանաչ ժամանակակից կերպարներից է, ով տարբեր հանգամանքների բերումով ծնողներից հեռու է ապրում։ Նա Հայաստանում է բնակվում, իսկ ծնողները՝ արտերկրում։

Այս է պատճառը, որ Քրիստիների հոգու խորքում միշտ անափ կարոտ ու առանձնահատուկ սեր ու վերաբերմունք կա ծնողների նկատմամբ։

Քրիստինեի հատուկ վերաբերմունքը ծնողների, մասնավորապես մայրիկի նկատմամբ երևաց արտիստուհու հարսանեկան արարողության ժամանակ, երբ նա հատուկ երգ ու պար նվիրելց սիրելի մայրիկին՝ պարելով նրա հետ։

Դեռ այս ժամանակ Քրիստինեի ու մայրիկի հուզառատ, էմոցիոնալ պարը լայն արձագանքներ ստացավ երգչուհի-դերասանուհու հետևորդների շրջանակներում։

Այսօր Քրիստինեի սիրելի մայրիկի ծննդյան օրն է։ Քրիստինեն տեղադրել է հայտնի հարսանեկան հուզումնառատ տեսանյութը՝ այդպիսով շնորհավորելով մայրիկին։ Քրիստինեն տեղադրված տեսանյութին կից գրել է․

«Ծնունդդ Շնորհավոր ՄԱՄ»։ Քրիստինե Եղոյանի տեղադրած հուզառատ տեսանյութը, որը ներկայացնում է արտիստուհու և իր մայրիկի գեղեցիկ ու ջերմ պարը, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: