«Ծիծաղելի հնչող բարոյական հաղթանակն անգամ չկարողացանք մեզ վերագրել…»․ Անի Դաշյան

Լրագրող և հաղորդավար Անի Դաշյանը հուզառատ անդրադարձ է կատարել․ «Վերջ: Ավարտվեց պատմության դասագրքի ևս մեկ գլուխ` ամենաքիչը հազար էջանոց: Ավարտվեցին հազարավոր սիրո պատմություններ, կիսատ մնացին հազարավոր երիտասարդների դեռ նոր սկսվող կյանքեր, խե ղաթյուրվեցին հազարավոր ճակատագրեր, հազարավոր աղջիկներ մի օրում հրաժարվեցին հարսնանալու վաղեմի երազանքից, հազարավոր երեխաներ որբացան, հազարավոր կանայք այրիացան, հազարավոր սրտեր պարզապես հրաժարվեցին զարկել, որովհետև անզոր են դիմակայել որդեկորույս մայրերի ցա վին ու աչքերին սառած արցունքներին, հազարավոր մարդիկ մնացին անտուն ու այդպես շարունակ հազարավո՜ր… պատե րազմ, որում ոչ միայն պարտվեցինք, այլև Ավարայրի ինձ համար միշտ ծիծաղելի հնչող բարոյական հաղթանակն անգամ չկարողացանք մեզ վերագրել…

Դատարկություն, անզորություն, անորոշություն, հիասթափություն, ցա վ… բայց… ինչպես Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը (ով , ի դեպ, մոտ տասը տարի առաջ Գանձասարի վանահայրն էր, որտեղ էլ ինձ բախտ է վիճակվել մկրտվել հենց նրա ձեռքերով), ես էլ դեռ հույս ունեմ:

Հույս ունեմ, որ հայոց պատմության վերջին էջը, այնուամենայնիվ, շրջված չէ, հույս ունեմ, որ մի օր նորից մայիսի 9-ը տոնելու ենք որպես Շուշիի ազատագրման օր, հույս ունեմ, որ հայի՝ առանց այդ էլ թախծոտ աչքերն էլ չեն թացանալու ցա վից ու կորստից, հույս ունեմ, որ մեր երեխաներն էլ չեն «ճաշակելու» պատե րազմի դառնությունն ու անդառնալի հետևանքները, հույս ունեմ,որ մեր հազարամյա եկեղեցիներն ու պատմամշակութային կոթողներն էլ չեն դառնալու ոսո խի վայ րագությունների զո հը, հույս ունեմ, որ զանգերը չեն լռելու, հույս ունեմ, որ դեռ գալու է մեր մեծ հաղթանակների ամիսը, և կարծում եմ, որ այդ օրը գալու է միայն այն ժամանակ, երբ ոչ թե Լեդի Գագան նկարահանելու է իր տեսահոլովակի 2-րդ մասը, այլ այն, երբ հայը հային էլ չի ատելու այդքան սրտանց, չի հարվածելու հենց թի կունքից ու հենց ամենացա վոտ տեղին, երբ հայը հային չի հայ հոյելու ու նսեմացնելու իրեն ոչ ձեռնտու ցանկացած պահի, երբ ոչ ոք ու ոչինչ չի կարողանալու պառակտել հային, երբ հայն իրեն էլ երբեք թույլ չի տալու.«հայերին տեղն էր, մի բան էլ քիչ էր» արտահայտությունը, երբ…

Իսկ այսօր, ավա՜ղ, դեռ այդ օրը չէ…, բայց ես դեռ հույս ունեմ…»:

Понравилась статья? Поделиться с друзьями: