Ծանոթացե՛ք․ այս հմայիչ երիտասարդը Դուբայի ապագա շեյխն է

Արաբական Միացյալ Էմիրություններում իշխանությունը դեռևս ժառանգաբար է փոխանցվում՝ չնայած որ երկիրն ամենազարգացածներից մեկն է աշխարհում։

Դուբայի ապագա շեյխը Համդան իբն Մոհամեդ իբն Ռաշիդ էլ Մաքթումն է։ Այժմ նա 36 տարեկան է, բայց չնայած երիտասարդ տարիքին արդեն բազմամիլիոնանոց ժառանգության է տիրացել։ Համդանը սովորական է համարում փաստը, որ կարողությունը ժառանգել է հորից և անխնա ծախսում է փողերը։

Այժմ տեսնենք, թե ինչով է սիրում զբաղվել Դուբայի արքայազնը։

Նրա ամենասիրելի զբաղմունքը ամֆիբիոս մեքենայով ջրի տակ սուզվելն է։ Շեյխը մի քանի այդպիսի մեքենա է ձեռք բերել։ Այդպիսի յուրաքանչյուր ավտոմեքենան արժե 150 հազար դոլար։

Արքայազնը կարող է հպարտանալ նաև Lamborgini ավտոմեքենաների հավաքածուով։

Իհարկե, արքայազնն ունի նաև սեփական զբոսանավը, որով նա ծովային ճամփորդությունների է ուղևորվում։ Այն կոչվում է «Էսմերալդա» և արժե շուրջ 70 հազար դոլար։ Զբոսանավն ունի 6 խցիկ։ Այն սպասարկում է 24 մարդ։

Արքայազնը նաև էքստրեմալ մարզաձևերի սիրահար է։ Նա ռեակտիվ տախտակ ունի, ինչպես նաև պարբերաբար դայվինգով է զբաղվում։

Երիտասարդը նաև սեփական ինքնաթիռն ունի։ Երբեմն նա դեմ չէ պարաշյուտով թռչել։

Ապագա շեյխը նաև սիրում է ձի հեծնել, ուղտեր է բուծում, ինչպես նաև բազեի որսի գնում։

Понравилась статья? Поделиться с друзьями: