Ինչպես շատ երկրներում, մեզ մոտ նույնպես անցել են հեռավար դասապրոցեսի, որպեսզի սովորողները հետ չմնան կրթական ծրագրերից և դատարկ չմնա իրավիճակով պայմանավորված հարկադիր արձակուրդը:
Հեռավար տարբեր հարթակների մեջ հատկապես մատչելի և պահանջված է ZOOM կրթական հարթակը, որը թույլ է տալիս հեռավար դասընթացին մասից ոչ միայն շատ թվով սովորողներ, այլ նաև դասապրոցես ներմուծել էլեկտրոնային գրատախտակներ և այլ անհրաժեշտ պարագաներ:
Մասնագետ Ս. Մարտիրոսյանը ուսուցիչների և դասախոսների ուշադրությունն է հրավիրում այն կարևոր փաստի վրա, որ այս օրերին սկսել էն ակտիվանալ հաքերային հարձակումները և այլ, անցանկալի մարդկանց մուտքը նշված համակարգ:
Հաճախադեպ են դարձել դեպքերը, երբ անհայտ անձիք մուտք են գործում համակարգ ու խուլիգանական դրսևորումներ ցուցաբերում, ինչը ոչ միայն դասապրոցեսին մեծապես խոչընդոտող հանգամանք է, այլև իրենից վտանգ է ներկայացնում:
Առաջարկում ենք հետևել մասնագետի խորհուրդներին, որոնք ներկայացված են նյութին կցված հոլովակում, որպեսզի ավելի ապահով դասապրոցես կազմակերպել կարողանաք: