Փոքրիները անում են այն ինչ և մենք: Նրանց անընդհատ պարտադրեք մի բան , սակայն ՛՛ ժապավենը՛՛, որը ձայնագրում է միևնույն «չի կարելի » և «սխալ», միևնույն է , չի լսվի այն տրամաբանությամբ որ առաջինը դուք չեք պահպանում ձեր հորինած կանոնները:
Հավանականությունը ցածր է, որ երեխան կցանկանա ժամերով ուսումնասիրել ձանձրալի դասագիրքը՝ ձեզ ընդհանրապես կարդալուց չտեսնելով : Առողջ ապրելակերպի հեքիաթները հազիվ թե կօգնեն երեխային դադարեցնել ծխելը, եթե նա տեսնի ձեզ օրեկան 20 անգամ ձեռքին ծխախոտով:
Եվ, իհարկե, չպետք է պահանջեք լավ վերաբերմունք ձեր հանդեպ, եթե բղավոցներն, արգելքները և սպառնալիքները ձեր միակ դաստիարակության միջոցն են:
Երեխաները, մեր կարծածին ի հակադրություն, ավելին են հասկանում:
Հաստատապես կասենք՝ ձեր երեխայի լավ ու վատ մարդ մեծանալը գալիս է ձեզանից:Ուստի, նախքան ինչ-որ մեկին դաստիարակելը, կրթեք ինքներդ ձեզ: