Խորեն Լևոնյանն ու Նազենի Հովհաննիսյանը հիանալի անակնկալ ունեն

Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն իր ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերում կիսվել է նոր լուսանկարներով ու նոր ֆիլմի անոնսով։ Ռեժիսորն աշխատում է «ԱՆՈՒՇ. Անավարտ օպերա» ֆիլմի վրա, որում գլխավոր դերակատարներն են Նազենի Հովհաննիսյանն ու Խորեն Լևոնյանը։

Ռեժիսորի խոսքով՝ նոր փաստավավերագրական խաղային ֆիլմը պատմելու է մեր մեծագույն գրող Հովհաննես Թումանյանի՝ Կոմիտասի հետ հանդիպման մասին, խոսք է գնալու Մարիամ Թումանյանի և «Անուշ» պոեմն օպերայի վերածելու առաջին փորձի մասին։

Հրաչ Քեշիշյանի՝ վերջերս ցուցադրված գլուխգործոցը՝ «Անատոլիական» պատմությունը, որի գլխավոր դերակատարներից մեկը Խորեն Լևոնյանն էր, անչափ սիրվել է հանդիսատեսի կողմից։ Բոլորն սպասում են Հրաչի հերթական ֆիլմին, որը, վստահաբար, հավանության կարժանանա ինչպես իր ռեժիսորական տաղանդի, այնպես էլ Խորենի և Նազենիի երկրպագուների բանակի կողմից, որոնք մշտապես սպասել են՝ նորից միասին նկարահանվեն ֆիլմում կամ սերիալում։

Այնպես որ, շուտով վայելելու ենք այս հրաշալի ֆիլմը։

Понравилась статья? Поделиться с друзьями: