Խորեն Լևոնյանի և Նազենի Հովհաննիսյանի մասնակցությամբ նոր ֆիլմը՝ Կոմիտասի ծննդյան օրվան նվիրված

Այսօր՝ Կոմիտասի ծննդյան 151-ամյակի կապակցությամբ Հրաչ Քեշիշյանը շլացուցիչ անակնկալ է մատուցել հանդիսատեսին։

Նազենի Հովհաննիսյանի, Խորեն Լևոնյանի և Վահե Բեգոյանի մասնակցությամբ անկրկնելի հեռուստաֆիլմ է ներկայացրել, որը պարզապես չի կարելի է բաց թողել։

Օրվա խորհրդին համահունչ՝ Նազենին գրառում է կատարել իր էջում։

«Այսօր Կոմիտաս վարդապետի ծնունդն է․151-ամյակի այս խորհրդանշական օրը սրտի թրթիռով ձեզ ենք ներկայացնում Հրաչ Քեշիշյանի «Անուշ — անավարտ օպերա» փաստագրական- խաղարկային ֆիլմը…

Հովհաննես Թումանյանի և Իշխանուհի Մարիամ Թումանովայի սիրո անավարտ պատմության, իշխանուհու` հայանպաստ գործունեության ու մեկենասության, Կոմիտասի «Անուշ»- ի հիման վրա գրված ու կիսատ մնացած օպերայի, երկու համաշխարհային հայ մեծությունների` Հ. Թումանյանի և Կոմիտասի առաջին հանդիպման և այդ երեք ազնվական հայերի, նրանց երազանքների ու մտահոգությունների մասին մի յուրահատուկ պատմություն:

Հնարավորության դեպքում դիտեք անպայման թանկագին այս պատմությունը` անցյալից ներկա կամրջով: Անուշը շատ անուշ էր…»,- գրել է նա։

Понравилась статья? Поделиться с друзьями: