Խոնավ շոկոլադե տորթ, որն անհնար է չհավանել․ անպայման փորձեք

Շոկոլադե տորթերը շատ չեն լինում։ Այսօր հերթական շքեղ տորթի բաղադրատոմսն ենք ներկայացում։ Լեհական խոնավ տորթը՝ ընկույզով, իրական դրախտ է քաղցրասերների համար։ Այն անկրկնելի բույր ունի և հեշտ է պատրատվում։

Խմորաշերտի համար

Ձու՝ 10հատ

Շաքարավազ՝ 250գ

Ընկույզ՝ 400գ

Ալյուր՝ 3ճ/գ

Փխրեցուցիչ՝ 1թ/գ

Կակաո՝ 50գ

Կրեմի համար

Կարագ՝ 400գ

Խտացրած կաթ՝ 300գ

Կոնյակ՝ 1ճ/գ

Պատրաստման եղանակը

Ալյուրը մաղել, ավելացնել փխրեցուցիչը և կակաոն, մանրացրած ընկույզը։ Սպիտակուցները հարել՝ աստիճանաբար ներմուծելով շաքարավազը՝ մինչ պնդանա։ Դեղնուցները ձեռքով հարել շաքարավազով և ներմուծել սպիտակուցի մեջ։ Ներմուծել նաև չոր բաղադրիչները։ Խմորը երկու մասի կիսել և երկու խմորաշերտ թխել 160աստիճանի ներքո՝ 30-40րոպե։

Կրեմի համար հարել կարագն ու խտացրած կաթը՝ ավելացնելով կոնյակը։ Պատրաստի խմորաշերտերը կիսել, կրեմով պատել և հավաքել տորթ։ Զարդարել ըստ ցանկության ընկույզով կամ շոկոլադե գլազուրով։ Թողնել սառնարանում մի քանի ժամով։

Понравилась статья? Поделиться с друзьями: