«Խնդիրները լուծվում են դրանց մասին բարձրաձայնելու ու քննարկելու արդյունքում»․ Էդգար Հարությունյան

Գրող և լուսանկարիչ Էդգար Հարությունյանը կարևոր անդրադարձ է կատարել․ «Պատե րազմի առաջին օրվանից իմ էջում արգելափակել եմ օրական 10-30 օգտատիրոջ։ Ոչ թե նրա համար, որ իրենց մեկնաբանություններն իմ սրտով չէին, չէ՛, ես քննադատություն լսելու ունակ եմ, հարկ եղած դեպքում նաև պատասխանում եմ, այլ վի րավորանքների, հայ հոյանքների, խրա տական բնույթի մեկնաբանությունների, նաև անե ծքների համար։ Ու, ցա վոք, 95 տոկոս դեպքերում նրանք ոչ թե ֆեյքեր էին, այլ իրական օգտատերեր, կրկին 95 տոկոս դեպքերում՝ կանայք, ամուսնացած, երեխատեր կանայք, նաև տարեց կանայք։

Պատե րազմի օրերին, երբ հարկավոր էր վարչապետին աջակցել, համենայն դեպս ես այդպես էի ճիշտ համարում, 25-30 տարեկան մի կին գրեց՝ «Էդգար ջան, Նիկոլի ո ռը մտած ման ես գալիս»։ Դե ի՞նչ պատասխանեի, չնայած որ իմ նյարդերն էլ երբեմն տեղի էին տալիս։ Լավագույն դեպքում պիտի էդ կնոջ ամուսնուն գտնեի, ասեի, որ կնոջը տիրություն անի։ Հետո, երբ իշխանությունների պահվածքի հետ կարծիքս չէր համընկնում, մի աղջիկ գրեց՝ «Քեզ էլ առան, դու էլ ծախվեցիր» ու էլի նման բաներ։

Ամենայն հարգանքով բոլոր կանանց նկատմամբ, բայց ինձ համար խիստ անսպասելի, վիրավորական ու շոկային էր հայ կնոջ այսքան ցածրացումը։ Ու որքան էլ դա վերագրեմ պատե րազմի պատճառով առաջացած լարվածությանը, չեմ կարող չնշել, որ նմանատիպ երևույթների առկայությունը տեսանելի էր նաև պատե րազմից շատ առաջ, վերջին տարիներին։

Նորից ներողություն, որ բացասականի մասին եմ խոսում, բայց կարծում եմ, որ խնդիրները լուծվում են դրանց մասին բարձրաձայնելու ու քննարկելու արդյունքում»։

Понравилась статья? Поделиться с друзьями: