Հանրահայտ շախմատային խաղացող Լևոն Արոնյանը խոսել է մահացած կնոջ և նոր ընտրյալի՝ Անիի մասին։ Համավարակային իրավիճակով պատված այս տարին ծանր էր բոլորի համար։ Այն լիովին փոխել է ոչ միայն աշխարհը, այլև իր կյանքը։
Արիանային կորցնելը նա ամենավատ բանն է համարում, որ երբևէ զգացել է։ Այդ դժոխային իրավիճակն օգնել է նրան վերլուծել իր կյանքը։
Այս նամակով Լևոնը ցանկանում է հայտնել՝ իր կյանքում հիմա մարդ ունենալու մասին, որն ստիպում է իրեն ապրել։ Շախմատիստը համարում է՝ ճակատագիրն է իրեն սեր և լույս բերել հենց Անիի կերպարանքով։ Նա բարի է ու նվիրված, իրենց կյանքի հետաքրքրություններն ու նպատակներն էլ նման են։
Բացի այդ, Լևոնը նշել է՝ այս աշխարհ է եկել շախմատիստ լինելու համար և որոշել է մինչև կյանքի վերջ իրեն նվիրել այդ գործին։ Նա վստահ է՝ Արիանան կաջակցեր իրեն այդ որոշման մեջ՝ հավերժ նվիրվել շախմատին։
Լևոնը նշում է՝ տասներեք տարի հավատարիմ է եղել Արիանային ու իր անմար հիշատակը ոչ թե մեկ տարի է հարգելու, այլ մինչև կյանքի վերջ։ Սակայն Արին․ վստահ է, կցանկանար՝ Լևոնը շարունակի ապրել՝ շրջապատված լինելով սիրով։