«Լրագրողներից հեռու պահեք ձեր անասնական հայացքը եւ կեղտոտ բերանը․․․»

Խորհրադարանական միջանցքում լրագրող Անի Գևորգյանի ու Ալեն Սիմոնյանի բուռն խոսակցությունից հետո լրագրողը հրապարակում էր արել իրեն թիրախավորելու և երեխայով uպшռնալու մասին։ Լրագրող ու քաղաքական գործիչ Մարգարիտա Եսայանն այս առիթով գրում է․

«Լրագրողները դարձյալ սրանց թիրախում են եւ նորից կրկնում եմ պահանջս՝ չհամարձակվեք իր աշխատանքային պարտականությունը կատարող լրագրողին վիրավորել, բղավել լրագրողի վրա, uպшռնալ, ցինիկանալ ու լպիրշանալ: Չհամարձակվեք:

Ետ քաշեք ձեր ժեխերին, ձեր ֆեյքերին, հետ քաշեք, լրագրողներից հեռու պահեք ձեր անասնական հայացքը եւ կեղտոտ բերանը: Այսօր խորհրդարանում իշխանության ծակ ու անլվա փալասները ֆաս հրամանով հшրձակվեցին, կրկին հшրձակվեցին լրագրողի վրա:

Սրանց կեղտոտ ու լպիրշ պահվածքի համար մենք բոլորս ենք մեղավոր: Սրանք ոչ միայն իշխանություն զшվթելու իրավունքը չունեին, այլեւ ցայսօր իշխանության մնալու: Ու մենք, այո, բոլորս մեր մեղքի բաժինն ունենք:

Ձեռքերդ հեռու լրագրողներից, Անիից, բոլորից, այ անամոթներ: Ձեր երեխաներին խղճացեք, երբ ուրշների երեխաների նկարները տարածելով լկտիանում եք, վաղը դրա համար պատասխան են տալու ձեր երեխաները: Դուք բոլորդ մшնկшպիղծներ եք»:

Понравилась статья? Поделиться с друзьями: