Մոդել ու հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը, որն ընտանիքի հետ ինքնամեկուսացել է, չի մոռանում ինստագրամյան իր հետևորդների մասին։ Այս անգամ էլ նա ֆոտոշարք է հրապարակել՝ վերհիշելով առանց կորոնավիրուսային ախտի ժամանակները։
Ֆոտոշարքը նուրբ, տնական փափկության է՝ գեղեցիկ ու շատ ոճային։ Լուսինեն կրում է դեղին սպորտային համազգեստ՝ փափուկ, լայնոտ ու շատ նորաձև։
Գեղեցկուհին թեթև շպարված է, մազերն էլ՝ ուղիղ հարդարված։ Լուսանկարներում Լուսինեն բոբիկ է, իրապես տնային կերպար է ստեղծել։
Լուսանկարիչը հետաքրքիր լուսային խաղերով է կերպարային ֆոտոշարք է ստեղծել Լուսինեի համար՝ տանը, հանգիստ, տնային բույսերի կողքին։
Հետևորդները շատ են հավանել Թովմասյանի հետաքրքիր ֆոտոշարքը՝ հավանության արժանացնելով այն։ Անկեղծ մեկնաբանություններում նրանք նշում են՝ Լուսինեն յուրաքանչյուր կերպարում էլ գեղեցիկ ու ոճային է՝ լինի շքեղ զգեստով, սպորտային համազգեստով, թե տնային թեթև հագուստով։
Իրապես հրաշալի տեսք ունի երկու երեխաների մայրիկ Լուսինեն։