Լուսինե Թովմասյանի թարմ լուսանկարները ու փիլիսոփայական գրառումը

Գեղեցկուհի հաղորդավարուհի ու մոդել Լուսինե Թովմասյանը թարմ ու ոճային լուսանկարներ է հրապարակել՝ գեղեցիկ գրառում կատարելով։ Նա ընտրել է թիթեռնիկներով ինստագրամյան ֆիլտր և պառկած լուսանկարներ է հրապարակել՝ մակագրելով այն փիլիսոփայական գրառմամբ։

Նրա աչքերի տակ ֆիլտրը թիթեռնիկներ էր ավելացրել, որոնք անչափ թարմ ու ոճային տեսք են հաղորդել գեղեցկուհուն։

Լուսինեն նշել է՝ շատ է սովորել, որ երեխաներն ու ընտանիքի մյուս անդամները տանն են, նաև քույրը՝ իր երեխաների հետ։ Լուսինեի խոսքով՝ երբ մենակ է մնում, իրեն կորցնում է, մի փոքր վատ է զգում իրեն։ Նա չի կարողանում վայելել այդ լռությունը։

Թովմասյանը հարց է ուղղել հետևորդներին՝ արդյոք նրանք էլ են այդ զգացումներն ունենում տանը մենակ մնալիս։ Լուսինեի հետևորդները շատ են հավանել նրա լուսանկարները՝ բազում ոգեշնչված մեկնաբանություններ անելով, նաև կիսվել իրենց զգացումներով՝ տանը միայնակ մնալու շուրջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: