Գեղեցկուհի հաղորդավարուհի, վիցե միսս Եվրոպա Լուսինե Թովմասյանը ընտանիքի հետ մեկնել էր Սևան ու բազում լուսանկարներ հրապարակել։
Գեղեցկուհին հատկապես շատ է լուսանկարվել մայրիկի և քրոջ՝ Իրինա Թովմասյանի հետ։
Սևանի ափին արված լուսանկարին կից Լուսինեն գրել է՝ պետք գնահատել Հայաստանում յուրաքանչյուր վայր, որովհետև դա է մեր հարստությունը։
Հեշտեգներով նա նշել է #սևան #ընտանեկանճամփորդություն։
Հանգստյան օրվա համար Լուսինեն ընտրել է թեթև երկնագույն ջինսե տաբատ, սպիտակ վերնաշապիկ և սպիտակ կեդեր։
Նա չի շպարվել, մազերն առանձնապես չի հարդարել, իսկ կերպարն ամբողջացրել է արևային ակնոցներով։
Իրինան նույնպես կապույտ ջինսե տաբատ է ընտրել՝ համադրելով այն վարդագույն շապիկի հետ։
Թովմասյանների ընտանիքը, անկասկած, հիանալի հանգիստ է անցկացրել Սևանում, ինչի մասին վկայում են բազում լուսանկարները՝ ընտանիքի բոլոր անդամների էջերին։
Իրապես, անչափ հաճելի է ընտանեկան հանգստի՝ նման ձևի կազմակերպումը կորոնավիրուսյան ախտի համավարակով պատված մեր երկրում։