Լուսինե Թովմասյանը ջերմ ընտանեկան լուսանկարներ է հրապարակել՝ խորիմաստ գրառմամբ

Գեղեցկուհի հաորդավարուհի և մոդել Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել ընտանեկան հանգստից և խորիմաստ գրառում կատարել բալիկների վերաբերյալ։ Նա նշել է՝ երբեմն մտածում է՝ երբ են բալիկները մեծանալու, որ իրենց՝ ծնողների առօրյան ավելի հանգիստ լինի, բայց մյուս կողմից կարոտում է բալիկների ավելի փոքր տարիքը։

Երիտասարդ մայրիկը, իհարկե, գիտակցում է․ որքան մեծանում են փոքրիկները, այդքան շատանում են խնդիրները։ Ինչպես ասում են՝ փոքր բալիկներ՝ փոքր խնդիրներ, ՄԵԾ բալիկներ՝ ՄԵԾ խնդիրներ։

Դատելով լուսանկարներից՝ այս անգամ ընտանիքը հանգիստը կազմակերպել է բոլոր բալիկների սիրված վայրում՝ օպերայի բակում, որտեղ երեխաները ժամերով իրենց համար հաճելի ժամանց են վայելում։

Լուսինեն ընտանեկան հանգստի համար ընտրել է ջինսե տաբատ, սպիտակ շապիկ և սպիտակ կեդեր։ Նույն կերպ էր հագնվել նաև ամուսինը՝ տաբատի փոխարեն կիսատաբատ նախընտրելով։

Իսկ բալիկները՝ Արիաննան և Ալեքը՝ լիովին սպիտակ էին հագնված։

Понравилась статья? Поделиться с друзьями: