Լուսինե Թովմասյանը որդու հետ անչափ ջերմ, տնային մթնոլորտի լուսանկարներ է հրապարակել

Նրբադեմ գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը որդու՝ Ալեքի հետ ջերմ լուսանկարներ է հրապարակել։ Տնային մթնոլորտում արված կադրերն անչափ գեղեցիկ են ստացվել։

Լուսինեն անչափ հուզիչ կերպով մակագրել է լուսանկարը՝ նշելով՝ կորոնավիրուսյան կարանտինային իրավիճակից հետո յուրաքանչյուրը հասկացավ՝ ամեն ազատ պահ հարկ է անցկացնել հարազատների հետ, ովքեր ունեն ձեր կարիքը։

Այդկերպ մեծագույն սերն ու ջերմությունն ենք ստանում։

Լուսանկարներում Լուսինեն տնային փափուկ հագուստով է՝ ոճային բաց մոխրագույն՝ սպիտակ սրտիկներով։ Լուսինեն շպարված չէ, իսկ մազերը պոչ է կապել։

Փոքրիկ Ալեքը կապույտ փափուկ հագուստով է՝ մուլտֆիլմային հերոսների նկարներով, իսկ դոլկալը ձմեռային ոճի է՝ ձնեմարդուկներով։ Բալիկը լուսանկարներում խաղում է մայրիկի հետ՝ իր սիրելի խաղալիքներով։ Նա անվերջ ժպտում է ու հաճույքով լուսանկարվում։

Լուսինեն անչափ ջերմ մթնոլորտ է ստեղծել որդու համար ու զգացվում է՝ բալիկը շատ է հավանում մայրիկի հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեն։

Понравилась статья? Поделиться с друзьями: