Լուսինե Թովմասյանը երեխաների ջերմ լուսանկարներ է հրապարակել

Գեղեցկուհի մոդել և հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը բալիկների ջերմ լուսանկարներն է հրապարակել։ Երիտասարդ մայրիկը հաճախ է հետևորդներին ուրախացնում փոքրիկ հրաշքների լուսանկարներով։ Այս անգամ էլ հերթական ջերմագույն կադրերի հերթն է։

Փոքրիկ Ալեքը և գեղեցկուհի Արիանան մայրիկի պես ֆոտոգենիկ են։ Նրանք մայրիկի հետ հաճախ են լուսանկարվում, բայց այս անգամ մայրիկն է անմահացրել բալիկների լավագույն էմոցիաները։

Ժպտերեսիկ Ալեքը և ոչ պակաս ժպտերեսիկ Արիանան հաճույքով են նայում մայրիկի տեսախցիկին, որտեղ նման հրաշալի կադրեր են անմահացած։

Հետևորդները շատ են հավանել Լուսինեի զետեղված լուսանկարները, որոնք այս օրերին իրապես ջերմացնում են մի փոքր սառած մարդկային սրտերը։

Համավարակով պատված մեր առօրյայում պետք է ավելի հաճախ դիտենք բալիկների վառ ու երջանիկ անհոգ ժպիտներով կադրերը՝ հասկանալու համար՝ ամենն անցողիկ է ու շուտով լավ ժամանակները կրկին կվերադառնան։

Վայելեք Ալեքի և Արիանայի հրաշալի լուսանկարները։

Понравилась статья? Поделиться с друзьями: