Մոդել, հաղորդավարուհի ու պարզապես չքնաղ գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը երեխաների հետ ջերմ լուսանկարներ է հրապարակել։
Անչափ գեղեցիկ հունիսմեկյան տոնը Լուսինեն անցկացրել է քրոջ՝ Իրինա Թովմասյանի և նրա երեխաների հետ։ Քույրերը հիանալի ժամանակ են անցկացրել բալիկների հետ՝ բնության գրկում։
Լուսինեն մի քանի լուսանկարներ է զետեղել դստեր՝ հրաշագեղ Արիանայի հետ։ Նրանք վառ գույների ամառային հագուստ են կրում, կարծես էլ ավելի ուրախ դարձնելով այս հրաշալի օրը։
Արիանան մուլտհերոսներով շապիկ և կիսավարտիք է կրում, իսկ Լուսինեն ջինսե կարճ տաբատ և ծիածանագույն երանգներով ոճային շապիկ՝ կապաններով։
Իրինայի դստրիկները, հակառակը, ռոմանտիկ կերպար են ընտրել՝ նուրբ կտորե զգեստներ կրելով։
Միասնական լուսանկարում հիանալի երևում է՝ որքան գեղեցիկ ու ամառային վառ երանգներով են նրանք հագնված, իսկ բաց թողած մազերով իրական ջրահարսիկների տեսք ունեն։
Ակնհայտ է՝ Թովմասյանների դուստրերն ապագա մոդելներ են մեծանում։