Լուսինե Թովմասյանը երեխաների հետ ջերմ լուսանկարներ է հրապարակել

Գեղեցկուհի հաղորդավարուհի և մոդել Լուսինե Թովմասյանը ջերմ ընտանեկան լուսանկարներ է հրապարակել՝ երեխաների հետ։ Հանգստյան օրերին նա Արիանայի և Ալեքի հետ փոքրիկ պիկնիկ է կազմակերպել, որտեղ էլ ջերմ լուսանկարվել է։

Նա լուսանկարներն անչափ ջերմ է մակագրել՝ անգլերենով գրելով «Պիկնիկ՝ պանդայիս և նապաստակից հետ»՝ ուղեկցելով այն #վիքենդ և #երեխաներիսհետ հեշթեգներով։

Լուսանկարները բազում հավանությունների և դրական խոսքերի են արժանացել հետևորդների կողմից։

Պիկնիկի համար Թովմասյանը թեթև առօրյա կերպար է ընտրել՝ սպիտակ շապիկ և ջինսե բոյֆրենդ ոճի տաբատ։ Նա թափել է մազերը և նախընտրել է չշպարվել։

Փոքրիկ Արիանան վարդագույն տաբատով է և նկարազարդ շապիկով, իսկ Ալեքը՝ զոլավոր տաբատով ու կանաչ շապիկով։

Պիկնիկը, վստահաբար, հաճելի է եղել։ Լուսինեն մի քանի կարճ տեսանյութ է հրապարակել նաև իր սթորիներում՝ ցուցադրելով՝ ինչպես են բալիկները զվարճանում ու վայելում բացօթյա հանգիստը։

Понравилась статья? Поделиться с друзьями: