Լուսինե Թովմասյանը երեխաների լուսանկարներն է հրապարակել

Գեղեցկուհի հաղորդավարուհի և մոդել Լուսինե Թովմասյանը հրապարակել է իր և քրոջ՝ իրինա Թովմասյանի դուստրերի լուսանկարները։

Նրան օրերս կենդանաբանական այգի էին այցելել՝ վայելելու արևի ջերմ շողերը՝ մանկական հույզերի ներքո։

Բալիկները շատ են հավանել այցը, նրանք շատ մեծ ուրախությամբ են լուսանկարվել՝ տարբեր դիրքեր ընդունելով և կենդանիներին նմանակելով։ Անչափ հաճելի է տեսնել բալիկների զվարճանքները՝ հատկապես այս լարված իրավիճակում։

Լուսինեի դուստրը՝ Արիանան, շատ է սիրում քույրիկներին ու մայրիկին ասել է՝ որ նրանք համարյա հարազատ են։ Անչափ հուզիչ խոստովանություն է փոքրիկ բալիկի համար։

Թիթիզ աղջնակները շատ ոճային կերպարներով են գնացել կենդանաբանական այգի։ Արիանան կրում է վարդագույն կիսավարտիք և շապիկ՝ վարդագույն ֆլամինգոյի պատկերով։

Նա համադրել է կերպարը սպիտակ մարզակոշիկների հետ։

Նրա քույրերը միատեսակ էին հագնվել՝ փիրուզագույն շապիկներ և սև տաբատներ։ Թերևս կոշիկներն էին տարբեր ընտրել՝ ըստ հարմարության։

Понравилась статья? Поделиться с друзьями: