«Լույս իջնի ձեր հոգիներին, տղերք, լավագույններից էիք․․․»․ Ստյոպա Սաֆարյան

Այսօր հերթական բոթն ենք ստացել․ կանգ է առել «Սև հովազ» ջոկատի հրամանատար, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի սիրտը։ Հոկտեմբերի տասնհինգին զո հվել էր նրա քսանիննամյա որդին, իսկ նա վի րավորվել։

Բոթին անդրադարձել է նաև Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը․ «Ռուստամի՝ Սև Հովազի հետ 5 տարի աշխատել ենք միասին․․․ Անկախ քաղաքական տարբեր խմբերի պատկանելուց միշտ հիացել ես, որ ողնաշարով, հայրենապաշտ ՏՂԱ էր, զուսպ, էթիկայով, հրաշալի հասկանում էր, թե դիմացինն ինչ — ինչ մոտիվացիայով ու անկեղծությամբ է անում։

Խորհրդարանական 5 տարիներից հետո էլ շփվել ենք պարզ, բաց ճակատով, սիրալիր, հարգալից, ջիգյարով․․․ Լույս իջնի ձեր հոգիներին, տղերք, լավագույններից էիք․․․

Փառք ու խոնարհում, և հավերժ հիշատակ, որ նվիրված էիք մեր հայրենիքի պաշտպանությանը։ Փառք բոլորիդ՝ հայտնի ու ոչ այնքան, ավագ թե կրտսեր։ Մեզանից մեծ բան եք տանում ու մեզ թողնում։ Հայրենիք, որը կյանքով պաշտպանեցիք»,- գրել է նա՝ զետեղելով հայր և որդի Գասպարյանների լուսանկարը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!