Լուիզա Ներսիսյանը 20 տարեկան աղջկա տեսք ունի իր նոր կերպարում

Դերասանուհի, հաղորդավարուհի ու պարզապես գեղեցկուհի Լուիզա Ներսիսյանը փոխել է մազերի գույնը։ Օրերս նա վառ վարդագույն էր ներկել մազերը, իսկ հիմա անչափ ոճային նոր երանգ է տվել վարսերին։

Վարսահարդար Նարեկն իր ինստագրամյան էջում հրապարակել է Լուիզայի նոր կերպարը, իսկ Լուիզան, իր հերթին, սթորիներում տարածել է այն։

Անչափ հետաքրքիր կերպար է ստացվել՝ խամրած վարդի գույնի։ Լուիզան, ինչպես միշտ, անչափ գեղեցիկ ու ներդաշնակ է իր կերպարում։

Նա ընտրել է թեթև շպար՝ շրթներկի գույնը համադրելով մազերի նոր գույնի հետ։ Նոր գույնն ավելի գրավիչ դարձնելու համար Լուիզան ընտրել է ալիքներով գեղեցիկ վարսահարդարում՝ մի փոքր ծավալուն։

Նա համադրել է նոր կերպարը սպիտակ շապիկի և սև ժիլետի հետ։ Իրապես, փորձարկումների սիրահար Լուիզան շարունակում է զարմացնել իր ոճային փոփոխություններով։

Նա 20 տարեկան աղջկա տեսք ունի այս վարսահարդարմամբ ու դիմահարդարմամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: