Լուիզա Ներսիսյանը հետաքրքիր անակնկալ ունի

Նրբադեմ դերասանուհի Լուիզա Ներսիսյանը հետաքրքիր անակնկալ ունի իր հետևորդների համար։ Նա հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ «Mono Luiza» նախագծով, որով ամեն օր ուղիղ ինստագրամյան եթերներ կկազմակերպի մարդկանց հետ։

«Ողջունում եմ բոլորին, ովքեր հիմա ինձ հետևում են։ Ինքս ինձ հետ մենակ մնալով լիքը հարցերի շուրջ խորհել եմ ու հասկացել եմ՝ ուզում եմ մարդկանց հետ խոսել։ Ասեմ՝ ինչի շուրջ ենք հավաքվել այսօր․ հասկանալու՝ մենք, իրապես, ինչ ենք ուզում»,- դիմել է Լուիզան իր հետևորդներին։

Լուիզան տեղադրել է նաև իր՝ մոնոլիզյան ոճով ֆոտոշոփված լուսանկարը՝ հայտնելով՝ «հոգետնական» զրույցներով միասին հաղթահարելու ենք բոլոր խնդիրները, որոնք խանգարում են մարդկանց նորանոր հաղթանակների հասնել, լինել ինքնավստահ և ուժեղ։

Հետևորդները հիացած են Լուիզայի նախաձեռնությամբ՝ անհամբերությամբ սպասելով նոր լայվերին, որոնք խոստանում են հետաքրքիր ու բովանդակալից լինել՝ օգուտ բերելով կորոնավիրուսյան կարանտինային իրավիճակում հայտնված մեր հանրությանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: