Կորոնավիրուսյան արհավիրքը պատել է ոչ միայն Հայաստանը, այլև ողջ աշխարհը։ Այս ծանր իրավիճակում բոլոր երկրներն աջակցում են միմյանց՝ փորձելով մեղմել կորոնավիրուսյան ցավի հարվածները։ Հայաստանը շատ երկրներից է օգնություն ստացել, ու ահա հերթական աջակցությունը։
Լիտվան բժշկական պարագաներ է գնելու Արևելյան գործընկերության 4 երկրների համար՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի։ Այդ պարագաները յուրաքանչյուր երկրի համար կգնվեն 100 հազար եվրոյի հաշվարկով։ Այդ մասին հայտնել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսը։
Նրա խոսքով՝ Լիտվայի կառավարությունն այս քայլով մարդասիրական օգնություն է ցուցաբերում երկրներին։
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսյան արհավիրքը մեծ ծավալներ է կրում։ Կա 1500-ից ավել հաստատված դեպք՝ կորոնավիրուսյան ախտով տառապող մարդկանց։
Շատ են նաև մեկուսացվածները, որոնք, հուսանք, վարակված չեն, բայց կարող են վարակակիր լինել։ Նրանց օրգանիզմում վարակը, ուժեղ իմունային համակարգի շնորհիվ, չի արտահայտվում՝ չբացառելով ուրիշներին վարակելու հնարավորությունը, որոնք իմունիտետն ավելի թույլ է։