Լիլուն նոր լուսանկարներ է հրապարակել՝ ինտրիգային գրառմամբ

Գեղեցկուհի երգչուհի Լիլուն նոր լուսանկարներ է հրապարակել՝ ինտրիգային գրառմամբ։ Մի քանի ժամ անց սպասված իրադարձություն է տեղի ունենալու։

«Մնաց մի քանի ժամ։ Էլ չեմ համբերում, շուտ ուզում եմ իմանալ՝ ով է այս փոքր մարդը, որ բոլորին խառնելա իրար»,- գրել է երգչուհին՝ ակնարկելով՝ ժամեր անց պարզ կդառնա իր բալիկի սեռը։

Հետևորդները նույնպես անհամբերությամբ սպասում են բալիկի սեռն իմանալուն։ Դեռ չծնված նա արդեն երկրպագուների հսկայական բանակ ունի, որոնք շատ են սիրում փոքրիկին։

Լիլուն անչափ հմայիչ ֆոտոշարք է հրապարակել, որտեղ կրում է զինվորական ոճի տրիկոտաժե զգեստ, որն ընդգծում է նրա կլորիկացած փորիկը։

Նա զգեստը համադրել է ծավալուն մարզական կոշիկների հետ, որոնք ավելի են նրբացնում Լիլուի կերպարը։ Իսկ վառ կարմիր վարսերը և հմայիչ դիմահարդարումը շլացուցիչ տեսք են տալիս գեղեցկուհուն։

Կերպարն ամբողջացնում է ոճային վզնոցը։

Понравилась статья? Поделиться с друзьями: