Երեսունհինգամյա հայտնի երգչուհի Լիլի Ալենը, Էլվիս Փրեսլիի նմանակի ուշադրության ներքո, ամուսնացել է ընկերոջ՝ քառասունչորսամյա դերասան Դևիդ Հարբոլի հետ։ Երգչուհու և դերասանի հարսանիքը տեղի է ունեցել Լաս Վեգասի Գրեսլենդի ժամում։
Հարսանեկան արարողությունից հետո ամուսինները բուրգեր են կերել՝ In-N-Out սրճարանում։ Լիլի Ալենը հարսանեկան արարողության համար կրում էր Դիորի կարճ զգեստ։ Նա իր էջում է հրապարակել լուսանկարները, որտեղ կադրերից մեկում երևում է, թե ինչպես են նրանք նկարվել Էլվիս Փրելսլիի նմանակի հետ, որը կիթառ էր նվագում զույգի համար։
Հիշեցնենք՝ Լիլիի և Դևիդի հարաբերությունների մասին հայտնի է դարձել այս տարվա հունվարին, և նրանք միասին ներկայացել են կինոմրցանակաբաշխության։
Հունիսին Ալենն իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է նշանադրության մատանին, սակայն զույգը պաշտոնապես չի հաստատել իրենց նշանադրությունը։ Սակայն խոսքեր էին գնում, որ նրանք գաղտնի ամուսնացել են, սակայն հիմա պարզվում է, որ դա այդպես չէ։
Հարսանիքից առաջ զույգը՝ Ալենի երկու բալիկների հետ՝ նախկին սիրելիի՝ նկարիչ Սեմ Քուպերից, հանգստացել է Խորվաթիայում։