Լիլիթ Հովհաննիսյանը ոճային լուսանկարներ է հրապարակել

Գեղեցկուհի երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը մոտ մեկ ամիս առաջ է վերադարձել Ավստրալիայից։ Նա արդեն անցել է պարտադիր տասնչորսօրյա կարանտինային ընթացքը՝ ծաղկաձորյան գեղատեսիլ բնության սրտում գտնվող հյուրանոցում և վերադարձել տուն։

Լիլիթը երկրպագուներին պարբերար ուրախացնում է ոճային լուսանկարներով ու տեսանյութերով։ Այս անգամ էլ նա ավստրալական լուսանկարներից է հրապարակել՝ տեղի կենդանաբանական այգի այցից՝ կոալաների մոտ։

Լիլիթը գրել է՝ անչափ երջանիկ է, որ արթուն կոալաներ է տեսել, քանզի այդ հրաշքներն օրական քսան ժամ քնած են՝ տեղադրելով կոալայի տեսանյութ։

Կենդանաբանական այցի համար Լիլիթն անչափ ոճային լուք է ընտրել։ Նա վարդագույն կաշվե բաճկոնը համադրել է սև շապիկի և սպորտային տաբատի հետ՝ գրություններով։ Կերպարն ամբողջացրել են սպիտակ մարզակոշիկները և մեծ արևային ակնոցը։

Լիլիթը հետաքրքիր սանրվածք է ընտրել՝ զարդարելով այն բաճկոնի վարդագույն երանգի ծաղիկներով և համադրելով նուրբ վարդագույն շրթներկի հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: