Լիլիթ Հովհաննիսյանը շլացուցիչ տեսքով լուսանկարներ է հրապարակել

Անկրկնելի գեղեցկուհի, ոճային Լիլիթ Հովհաննիսյանը, որը տևական ժամանակ հետևորդներին չէր ուրախացնում նոր լուսանկարներով, ակտիվ կերպով նորանոր կադրեր է զետեղում իր էջում։ Լիլիթն այնքան գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել, որ շլացնում է բոլորին։

Լիլիթը սև կիպ տոպ է կրում՝ մինչև արմունկը կիպ թևքերով։ Այն գրավիչ կոճակներով է զարդարված, որոնք ավելի հետաքրքիր են դարձնում լուքը։ Տոպի հետ կա նաև միդի կիսաշրջազգեստ, որը նույնպես կիպ է՝ ընդգծելով Լիլիթի սլացիկ կազմվածքը։

Կիսաշրջազգեստը նույնպես խոշոր կոճակներով է զարդարված։ Այնքան գեղեցիկ է դեկորատիվ կոճակների շարքը, որը յուրահատկություն է հաղորդում Լիլիթի կերպարին։

Երգչուհին լուքն ամբողջացրել է կլոր ոճի քառակուսիներով գլխարկով և խոշոր սև արևային ակնոցներով։ Լիլիթը վարսերն ուղիղ է հարդարել և բաց թողել ուսերին։ Անչափ ոճային կերպարի համար Լիլիթն ընտրել է կոլորիտային վայր՝ կանաչի ու քարե սիմֆոնիայի հրաշալի համադրությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: