Լիլիթ Հովհաննիսյանը հուզիչ գրառում է կատարել Ծաղկաձորից

Նրբադեմ գեղեցկուհի Լիլիթ Հովհաննիսյանն առաջիկա օրերը կանցկացնի Ծաղկաձորում՝ մեկուսացված։ Նա հուզիչ գրառում է կատարել ինստագրամյան իր էջում՝ հայտնելով՝ դեռ տուն չի հասել ու 14 օր փակված է մնալու սենյակում, բայց, միևնույնն է, սիրտն արդեն խաղաղ է ու երջանիկ։

Հիշեցնենք՝ գեղեցկուհին դժվարությամբ է կարողացել հայրենիք վերադառնալ։ Բա Ավստրալիայից Բրազիլիա մեկնելուց հետո չէր կարողանում վերադառնալ՝ չվերթներ չլինելու պատճառով։ Բայց մի կերպ կարողացել է վերադառնալ։ Նրա խոսքով՝ հայրենիք վերադառնալու բերկրանքը նման էր «Արգո» ֆիլմում Բեն Աֆլեքի հուզմունքին։

Իրապես, մեծագույն երջանկություն է՝ հայրենիք վերադառնալն այս ծանր իրավիճակում, երբ կորոնավիրուսյան ախտը պատել է աշխարհը։ Հայաստանը նույնպես պայքարի է դուրս եկել կորոնավիրուսյան արհավիրքի դեմ՝ ջանք չխնայելով մեր երկրից այդ ախտը վերացնելու հարցում։

Այդ պատճառով հայրենիք վերադարձած բոլոր մարդիկ մեկուսացվում են՝ վտանգներն ի սպառ վերացնելու նպատակով՝ չվարակելու ու արագ ախտորոշվելու, եթե ախտն արդեն առկա է։

Понравилась статья? Поделиться с друзьями: