Լիդուշիկն արդեն 22 տարեկան է․ որտե՞ղ է անցկացրել ծննդյան օրը երգչուհին․ տեսանյութ

Այսօր գեղեցկուհի երգչուհի Լիդուշիկի ծննդյան օրն է․ նա տոնում է քսաներկուամյակը։ Լիդա Առաքելյանը ծնվել է 1999-ի հուլիսյան այս օրը՝ Երևանում։

Երեք տարեկանից է սկսել երգել՝ 2002 թվականից հաճախելով «Արևիկ» մանկապատանեկան համույթ։ Որպես տաղանդաշատ աղջնակ՝ 2011-ին մասնակցել է «Նոր Ալիքին»՝ հատուկ մրցանակ ստանալով։

Առաջին անգամ մենահամերգ Գյումրիում է տվել՝ 2013-ի հունվարի տասնիննին՝ Վ․ Աճեմյանի անվ․ թատրոնում, օրեր անց՝ փետրվարի քսանչորսին՝ լոսանջելեսյան «Ալեքս» թատրոնում, իսկ երրորդը երևանյան Ա․ Խաչատրյանի անվ․ համերգասրահում։ Նա բազում քաղաքներում է եղել՝ շրջագայությունների շրջանակներում և անչափ սիրված է հանդիսատեսի կողքին։

Հիմա Լիդուշիկն իրեն փորձում է նաև դերասանուհու դերում՝ համատեղելով այն սիրելի երգեցողության հետ։ Անչափ հետաքրքիր է մանկության սիրելի աղջնակին տեսնել շքեղ ու նորաոճ հասուն աղջկա կերպարում, այն էլ սերիալային էկրանի ներքո, բայց իրեն շատ է սազում նոր կերպարը։

Կից ներկայացնում ենք տեսնայութ։

Понравилась статья? Поделиться с друзьями: